Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Դժբախտաբար, ԵԱՀԿ-ի տիրույթում շարունակում են մնալ մի շարք չկարգավորված հակամարտություններ, ինչը բացասաբար է ազդում կազմակերպության աշխատանքի վրա և խաթարում նրա հանդեպ ունեցած վստահությունը։
Դրա համար էլ մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի տիրույթում հակամարտությունների կարգավորմանն ուղղված կազմակերպության փաթեթին։ Թուրքիան հակված է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացում իր ներդրումն ունենալուն»։
Ի պատասխան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին՝ Դավութօղլուն նշել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները չտվեցին երկար սպասված արդյունքները։ Դրա համար էլ անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»։









































