Tuesday, 30 06 2026
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը

Նոր ԱԺ ընտրությունը մնում է մեր պետականության ամենամեծ մարտահրավերը (տեսանյութ)

«Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը

Բարև ձեզ: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումն է: Այսօրվա հաղորդման ընթացքում կքննարկենք ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած համաժողովին ներկայացված զեկույցը: Համաժողովին ներկա էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ:

Carnegi Endowment for International Peace հիմնադրամը Վաշինգթոնում կազմակերպել էր այս շատ կարևոր համաժողովը, որը ղեկավարում էր շատ հայտնի հեղինակ և Կովկասի վերլուծաբան Թոմ Դիվալը:

Համաժողովում քննարկվում էր Հարավային Կովկասի երեք երկրների քսան տարվա պետականության ու անկախության հարցը: Ավելի կոնկրետ` համաժողովում վերլուծվեցին Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի անցած ճանապարհը և զարգացումը` պետականության և անկախության առումով: Համաժողովում հետաքրքիրը ոչ միայն տարբեր վերլուծություններն էին Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և սառը հակամարտության ու պետական զարգացման միջև հարաբերության մասին, այլև ամենահետաքրքիրն այն էր, որ ժողովրդավարացման թերությունների և միևնույն ժամանակ ներկայի և անցյալի զարգացումների մարտահրավերների առումով բացահայտումներից շատերը միանման էին:

Այսպիսով այս շաբաթվա հաղորդման ընթացքում մենք ավելի շատ կուսումնասիրենք մանրամասները, քանի որ համաժողովը իրականում քաղաքական և ռազմական անվտանգության ու տնտեսության մեջ առկա կարևոր տենդենցների առումով շատ պարզաբանող և բացահայտող էր:

Այս համաժողովին, որը պաշտոնապես անվանվել էր «Հարավային Կովկասում քսան տարվա անկախությունից և պետականությունից քաղված դասերը», բացահայտվեց, որ շատ դեպքերում ոչ մի դաս չէր քաղվել, և ընդհակառակը, ինչպես ցույց էր տրված` Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ունեցել են շատ կորցրած հնարավորություններ, քան թե քաղված դասեր: Այլ կերպ ասած` քսան տարվա անկախությունը ավելի շատ քսան տարի խորացող կախվածություն է եղել՝ կախվածություն սառը հակամարտությունից, լուծված հակամարտությունից, իսկ Հայաստանի դեպքում` Ռուսաստանից գերկախվածությունը:

Նաև հետաքրքրական էր թերևս, որ երեք պետություններն էլ ունեն նույն ժառանգությունը: Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը իրենց անկախությունը միանգամից են ձեռք բերել, կարելի է ասել` մեկ գիշերվա ընթացքում, երբ Սովետական Միությունը փլուզվել է: Սա նշանակում է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Վրաստանը կամ Ադրբեջանը պատրաստ չէին անկախության: Երկրներից ոչ մեկը պատրաստ չէր պետականության և իշխանության մարտահրավերներին: Հատկապես այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը իրականում առաջացել էր ավելի վաղ` մինչ Սովետական Միության անկումը:

Սա կարևոր ժառանգություն էր, բայց այն նաև խորապես որոշեց Հայաստանի և Ադրբեջանի զարգացումը: Վրաստանը իր հերթին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ իր ներքին հակամարտությունների պատճառով նույնպես ամենասկզբում պետականության մարտահրավերների առջև էր կանգնած:

Համաժողովում երկու կարևոր փաստ բացահայտվեց: Դրանցից մեկն այն է, որ թեև այս երեք երկրներն էլ միևնույն ժառանգությունն ունեն, նրանք կարիք ունեն հաղթահարելու կենտրոնացված տնտեսության ծրագրման սովետական բեռը, աշխարհից մեկուսանալու սովետական քաղաքական համակարգը, բայց սա նաև միացյալ ժառանգություն էր անկում ապրող սովետական համակարգի դիմաց պետություն կառուցելու առումով: Սա նաև նշանակում էր, որ շատ քիչ առաջնորդներ էին ունակ և պատրաստ իսկապես կառավարելու այս նոր անկախացած երկրները:

Բայց նաև հետաքրքիր է երկրորդ գործոնը, այն է` մինչդեռ ժառանգությունը շատ դեպքերում նույնն էր, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ամենասկզբում հետևում էին շատ տարբեր հետագծերի: Այլ կերպ ասած` Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի զարգացման ուղիները անկախության առաջին շրջանում շատ տարբեր էին: Եվ եկեք սա ավելի մանրամասն քննարկենք:

Քաղաքական առումով այս երկրներից յուրաքանչյուրը պայքարել է ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելու համար, բայց Ադրբեջանի և Հայաստանի համար սա հատկապես մարտահրավեր էր, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը դարձան անկախ և ստիպված էին դեմ առ դեմ կանգնել Սովետական Միութան փլուզմանը, միաժամանակ` նաև Լեռնային Ղարաբաղի համար պատերազմին: Սա նշանակում էր, որ ժողովրդավարության, կայուն համակարգերի զարգացումը և Հայաստանում, և Ադրբեջանում երկրորդական նշանակություն ուներ: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար անկախության առաջին մարտահրավերը գոյատևումն էր, պարզ գոյատևումը:

Այլ կերպ ասած` Հայաստանը իր և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, բարեկեցությունն ու զարգացվածությունը երաշխավորելու առումով ավելի շատ խնդիրներ ուներ` գոյատևելու, քան մեկ գիշերվա ընթացքում ժողովրդավարություն կառուցելու համար: Այլ կերպ ասած` հատկապես Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների փակման, վիրտուալ մեկուսացման, առևտրի, տրանսպորտային ճանապարհների, տնտեսական և էներգետիկ կապերի խափանման պատճառ դարձավ, և փաստորեն այս մեկուսացման պատճառով Հայաստանը անկախության առաջին տարիներին մնաց առանց էլեկտրականության և ջեռուցման, և ինչպես հետագայում անվանվեց` «մութ տարիներին» Հայաստանը հանուն գոյատևման շատ խնդիրների առջև էր կանգնած և ժողովրդավարություն կառուցելու համար չուներ այնքան հարմարավետություն կամ շքեղություն, որքան այլ երկրները, օրինակ` Մերձբալթյան երկրները:

Սա Հայաստանի զարգացմանը մարտահրավեր նետելու առումով լուրջ արգելք էր, որտեղ Հայաստանը չուներ իր սահմանները և ժողովրդավարական համակարգերը ամրացնելու առավելությունը, և ընդհակառակը` այն ավելի շատ փորձում էր որպես ազգ պաշտպանվել Ադրբեջանի սպառնալիքներից և պաշտպանել Ղարաբաղը, որը 90-ականների սկզբներին կորցնող կողմն էր: Ադրբեջանը հարձակումներ էր գործում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության վրա: Ադրբեջանի ռազմական ուժերը սկզբնական շրջանում` մինչև 1994 թվականը, մինչ հայկական հաղթանակների շարքը, հաղթում էին:

Բացի քաղաքականությունից` կարևոր էր նաև տնտեսությունը; Հայաստանի փակ սահմանները շատ դեպքերում նաև տնտեսական բարեփոխումների և զարգացման խեղաթյուրման պատճառ դարձան: Այլ կերպ ասած` տնտեսական հակամարտությունների, փակ սահմանների և սահմանափակ աղբյուրների պատճառով տեղի ունեցավ զարգացման դեֆորմացիա, որը նշանակում էր օլիգարխիկ համակարգի առաջացում: Ապրանքների սակավության պատճառով հիմնական ապրանքները կառավարող մոնոպոլիաների նկատմամբ պետական կառավարումը թուլացավ, որն էլ և ստեղծեց այն, ինչ մենք այժմ ունենք Հայաստանում՝ օլիգարխիկ տնտեսական համակարգ:

Ադրբեջանում ևս, չնայած էներգետիկ աղբյուրներին, որոնք հետագայում հայտնաբերվեցին և զարգացան, անկախության առաջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի հետ պատերազմը դադարեցրին Ադրբեջանի տնտեսական և քաղաքական զարգացումը: Եվ, անշուշտ, ռազմական անվտանգության առումով ամենահետաքրքրականն այն էր, որ Հայաստանը կարողացավ հաղթել` երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի գոյությունն ու գոյատևումը Ադրբեջանի ղեկավարումից դուրս: Մինչ այսօր Ղարաբաղը պայքարում է իր ինքնահռչակ անկախությունը հաստատելու և իր սեփական կենսունակությունը, որպես անկախ պետություն, Հայաստանի օգնությամբ պահելու համար: Իսկ Ադրբեջանը կորցրեց Ղարաբաղը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի սահմաններից այն կողմ մի շարք այլ տարածքներ:

Վրաստանի համար ռազմական անվտանգության սեկտորը ամենախնդրահարույցն էր: Վրաստանը շատ դեպքերում և շատ տարիների ընթացքում աշխարհում հայտնի է եղել որպես ձախողված պետություն, որտեղ կենտրոնական վրացական կառավարության իշխանությունն անցել էր Վրաստանի շրջաններին: Վրաստանի կենտրոնական կառավարությունը չէր կարողանում կառավարել իր սեփական տարածքները: Այս թուլությունը հաղթահարվեց ավելի ուշ ծագած հեղափոխության շնորհիվ, բայց ինչպես նշեցին այս համաժողովի Վրաստանի ներկայացուցչիները, Վարդերի հեղափոխության ծաղկումը նվազել է: Այսօրվա Վրաստանի ժողովրդավարության թերությունները նշանակում են, որ Վարդերի հեղափոխությունը այնքան էլ հաջողակ չէ, որքան մի ժամանակ էր: Եվ շատ դեպքերում Վրաստանը ևս շատ արգելքների է հանդիպում ժողովրդավարության առումով;

Բայց հայ վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը հետաքրքիր մի միտք է արտահայտել`նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ կառավարում է իր սեփական տարածքները: Վրաստանը` իր ներքին և այժմ նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին հակամարտություններով, իսկ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և այլ տարածքներ կորցնելուց հետո, չեն կառավարում իրենց տարածքային ներգրավվածությունը: Հայաստանը միակ երկիրն է, որ պահպանում է իր սահմանների ամբողջական կառավարումը և տարածքները: Սա նշանակում է, որ շատ դեպքերում Հայաստանը շատ ավելի կայուն է, քան Ադրբեջանը կամ Վրաստանը:

Կայունությունը Հայաստանում արտահայտվում է Հայաստանի գոյատևմամբ և և Հայաստանի պետականության ու անկախության երկու ստուգումներով: Առաջինը տեռորիստական հարձակումն էր` մինչև 2001 թվականը: 1999 թվականին Հայաստանում տեղի ունեցավ շատ լուրջ տեռորիստական հարձակում, երբ Հայաստանի կառավարության վրա հարձակվեցին, և որոշ հայ պաշտոնյաներ ու խորհրդարանի անդամներ սպանվեցին: Բայց Հայաստանը հաղթահարեց այդ տեռորիստական հարձակումը: Երկրորդ մարտահրավերը, որ Հայաստանը հաղթահարեց` ցուցաբերելով իր ամբողջական կայունությունը, սահմանադրական ճգնաժամն էր: Երբ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ, դա սահմանադրական կարգի և Հայաստանի սահմանադրական կայունության ստուգում էր, որը Հայաստանի Հանրապետությունը նույնպես կարողացավ հաղթահարել:

Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի` Հայաստանում կայունության ավելի մեծ մակարդակ կա: Սա նշանակում է` Հայաստանում հետագա ժողովրդավարացման կարիք կա, որն ակնհայտ է, բայց Հայաստանը անվտանգության ավելի մեծ մակարդակ ունի տարածաշրջանի առումով: Սա ասելով` ես գալիս եմ այն փաստին, որ և Վրաստանը, և Ադրբեջանը գոհ չեն ստատուս քվոյից: Ադրբեջանը հատկապես վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը՝ շարունակելով սպառնալիքներ հղել Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ և ժամանակ առ ժամանակ Ղարաբաղի և Հայաստանի վրա հարձակումներ գործելով:

Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ նպաստում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Սա կարևոր տարբերություն է և առավելություն: Բայց հեռանկարային առումով առավել կարևոր է, որ Հայաստանը ավելի շատ բան ունի գտնելու և առավել քիչ` կորցնելու: Այս դեպքում, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը բախտավոր է, որ նավթ չունի:

Նավթը շատ երկրներում քայքայում է հասարակությունը և դադարեցնում տնտեսական զարգացումը: Այն երկրներում, ինչպես օրինակ` Նիգերիայում և հատկապես Մերձավոր Արևելքի գազային պետություններում, որտեղ գազային դոլարները գալիս են էներգետիկ աղբյուրներից, ավելի է մեծանում կաշառակերությունը, և դադարում է առողջ տնտեսական և ժողովրդավարական զարգացումը:

Հայաստանի դեպքում իրականը ներքին մարտահրավերն է: Դա գալիս է օլիգարխներից, ովքեր արհամարհում են իշխանությունը և օրենքի գերակայությունը, բայց սրանք այնպիսի քայլեր և մարտահրավերներ են, որոնց հետ կարելի է ճակատամարտել, որոնք կարել է հաղթահարել, երբ արդեն բավական քաղաքական կամք կլինի այս պատժի կամ խնդրի դեմ իրականում պայքարելու համար: Իսկ Ադրբեջանում, թվում է, խնդրի գիտակցվածության, տեղեկացվության պակաս կա և առավել քիչ քաղաքական կամք` իրականում երկիրը բարելավելու: Շատ դեպքերում Ադրբեջանի կառավարությունը շատ հարուստ, շատ ուժեղ, բայց շատ փոքր էլիտայի շահերն է բավարարում միայն:

Հայաստանում եկամտի և հարստության անհավասարակշռություն կա , բայց Հայաստանը ավելի փոքր է, ու ավելի քիչ մարդիկ են հարկավոր իրականում բարեփոխումներ իրականացնեու, ժողովրդավարությունը ավելի խորացնելու, առավել արդար և հավասար տնտեսական զարգացում ունենալու համար, անհրաժեշտ է միայն քաղաքական կամք: Եվ շատ դեպքերում սա այսօր Հայաստանի իշխանության քաղաքական կամքի ստուգումն է` կախված նրանից, թե ինչ որոշումներ կընդունվեն այս ամենի վերաբերյալ, թե ինչպիսի Հայաստան մենք կունենանք վաղը:

Սա մի բան է, որը երկար ժամանակ բացակայում էր Հայաստանում՝ դիվանագիտական կանխատեսումների պակասը: Այլ կերպ ասած` մեծ տարբերություն կա երկիրը իշխելու և կառավարելու միջև: Մենք այսօր Հայաստաում առաջնորդների կարիք ունենք, ովքեր կծրագրեն Հայաստանի ապագան, այլ ոչ թե այսօրվա Հայաստանից շահ կստանան միայն: Սա այն պահն է, երբ Հայաստանը հասնում է սահմանը անցնելուն և կանգնում է խաչմերուկին:

Նոր խորհրդարանի ընտրությունները մնում են ամենամեծ և ամենալուրջ մարտահրավերներից ոչ միայն Հայաստանի պետականության, այլև ապագա Հայաստանի ուղղվածության համար: Եվ մինչ Հայաստանը արտաքնապես գերկախվածություն ունի Ռուսաստանից և չկայացած կամ դեռ թույլ ինքնիշխանություն ու պետականություն, նրա առջև ծառացած է վերջին հնարավորությունը` հաղթահարելու 90-ականների ժառանգությունը:

Եվ վերջապես այս համաժողովը նաև բացահայտեց, որ չնայած այսօր Հայաստանը հարաբերական առավելություն ունի, ապագա Հայաստանի հետագիծը կամ ուղղվածությունը մի խնդիր է, որ երկար ժամանակ դեռ չի լուծվի, դա մի խնդիր է, որի լուծումը պահանջում է Սփյուռքի մեծ ներգրավվածություն և հենց Հայասատանի բնակչության ներգրավվածություը, որը այլևս չի կարող իրեն թույլ տալ անտարբեր լինել կամ լինել հայ քաղաքականության դիտորդի դերում: Հայ բնակչությունը պետք է օգտագործի տարածքը և ունակությունը` դիտորդի փոխարեն քաղաքական զարգացման գործող անձ դառնալու համար:

Կհանդիպենք հաջորդ շաբաթ: Շնորհակալություն դիտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում