Չինաստանի Տյանմեն ազգային զբոսայգում զբոսաշրջիկների համար հայտնվել է նոր ատրակցիոն: Այսուհետ աշխարհի տարբեր մասերից եկած «ուխտագնացների» ամբոխը, բացի լեռնային բնապատկերից, հնարավորություն է ունենալու շրջել նաև անդունդի վրա:
Այս աշուն ազգային զբոսայգում ավարտվել է անսովոր ճանապարհի շինարարությունը, որը ձգվում է լեռան լանջով: Այս մասին ասվում է քաղաքի վարչության պաշտոնական պորտալում:
ԶԼՄ-ներում այդ ճանապարհ անվանել են Skywalk (բառացի «Զբոսանք երկնքում»): Այն շրջապատված է ապակիներով: Ճանապարհի երկարությունը 60 մետր է, սակայն ոչ բոլորը կհամաձայնեն անցնել այդ ճանապարով: Այն կախված է անդունդի վրա և ծովի մակարդակից 1430 մետր բարձրություն ունի: Ապակին կեղտից և քերծվածքներից պահպանելու համար այցելուները պետք է հագնեն հատուկ կոշիկներ:
Հիշեցնենք, որ Տյանմենի բնապատկերն ռեժիսոր Ջեյմ Քեմերոնին «հուշել» է, թե ինչպիսին պետք է լինի «Ավատար» ֆիլմում Պանդորայի բնությունը: China Daily-ի փոխանցմամբ՝ 2010 թվականի սկզբին նույնիսկ ազգային զբոսայգու լեռներից մեկին տվել են նոր անվանում` «Ալիլույա, Ավատար»:
Չինական ապակեպատ ճանապարհը ստացել է Skywalk անվանումը ամերիկյան համանման հարթակի նմանությամբ: Վերջինս բացվել է 2007 թվականին և ունի U տառի տեսք: Հարթակում միաժամանակ կարող է գտնվել 120 մարդ:










































