Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արագած գյուղում դուրս գալով ճանապարհի բանուկ մասից` բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի բեռնատարի, ապա` մոտակա տան պատին։
Վթարի հետևանքով ուղևորը՝ 20-ամյա Սերյոժա Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































