ԱՄՆ-ի կողմից ներկայացված պահանջից հետո եվրոգոտու համար սկսվում է վճռական շաբաթը, երբ Եվրոպայի առաջնորդնեը կփորձեն վերջնական լուծում գտնել, ինչն արդեն 2 տարի ձգձվում է:
Չնայած Եվրոպայի պարտքային ճգնաժամը հաղթահարելու և միասնական դրամական միավորը պահպանելու ակնկալիքին, արդյունքն այդքան էլ որոշակի չէ։ Ինչպես գիտենք, ԵՄ-ն պատրաստվում է Բրյուսելում հինգշաբթի և ուրբաթ օրերին կայանելիք գագաթնաժողովին:
Reuters-ը գրում է, որ եթե ամեն ինչ լինի Գերմանիայի և Ֆրանսիայի պլանավորածի պես, մինչև ուրբաթ օրը ԵՄ-ն կստորագրի ԵՄ-ի 17 երկրների համար հարկադիր բյուջետային կարգապահություն սահմանելու համաձայնագիրը:
Եվրոպայի կենտրոնական բանկը մինչև հինգշաբթի օրը կնվազեցնի տոկոսադրույքները` նոր մեթոդներ մշակելով Եվրոպայի բանկերին առավել շատ և երկարաժամկետ ֆինանսավորումով ապահովելու համար:
Իտալիայի, Հունաստանի և Իսպանիայի նոր վարչապետները կցուցաբերեն իրենց նվիրվածությունը խիստ մեթոդների և կառուցվածքային տնտեսական բարեփոխումներին` պարտքային խնդիրները լուծելու և ներմուծողների վստահությունը վերականգնելու համար:









































