Երկար սպասված հսկա պանդաների զույգն այսօր հատուկ չարտերային չվերթով Չինաստանից ժամանել է Էդինբուրգ` դառնալով 17 տարիների ընթացքում այս անհետացող կենդանիներից Բրիտանիայում առաջինն ապրող զույգը:
Յանգ Գունագը (Արևի շողը) և Թիան Թիանը`(Քաղցրիկը) բազմացվող զույգ է, և 10 տարի կապրի Շոտլանդիայի մայրաքաղաքում: Այս գործարքը կնքվել է տարիների լուրջ քաղաքական և դիվանագիտական բանակցություններից հետո:
8 տարեկան պանդաների զույգին դիմավորել են Էդինբուրգի օդանավակայանում: AFP-ը գրում է, որ նրանց ինքնաթիռի վրա պանդա էր նկարված, որը բամբուկ էր ուտում:
Դրոշներ ծածանելով` շոտլանդացիները դիմավորել են զույգին:








































