ՀՀ ԱԻՆ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այսօր, ժամը 20.08-ին, Երևանի «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, ըստ որի՝ ժամը 19.44-ի սահմաններում գազից թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Քանաքեռ 8-րդ փողոցի թիվ 7 շենքի 6-րդ բնակարանի բնակիչներ՝ 2004թ. ծնված Վիկտոր և 2007թ. ծնված Գոհար Վանցյանները: Տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:









































