Գերմանիայի իշխանությունները հայտարարել են Կոբլենց քաղաքի բնակչության գրեթե կեսի էվակուացման մասին: Քաղաքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած բրիտանական ռազմաօդային ուժերի չպայթած ռումբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քաղաքը մոտակա ժամերի ընթացքում պետք է լքի 45 հազար մարդ: Երկու տոննա քաշ և երեք մետր երկարություն ունեցող ռումբը հայտնաբերվել է Ռեյնի ծանծաղուտներում:
Քաղաքում կիրակի օրը կիրականացվի ռումբը վնասազերծելուն ուղղված գործողություն:
Բրիտանական ռումբի կողքին հայտնաբերվել է ամերիկյան բանակի չպայթած ռումբ: