ՀՀ ոստիկանությունն օրինական դաշտում չի գործում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը`գնահատելով ոստիկանության գործունեությունը:
Ըստ իրավապաշտպանի` այն բոլոր գործերը, որոնց իրավապաշտպանները դատարանում հանդիպում են, տեսնում են, որ անօրինականությունների շղթան սկսվում է ոստիկանությունից, իրավունքների ոտնահարումները՝ նույնպես:
«Եթե խոսում ենք մարդու իրավունքների մասին, ապա ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ ոստիկանությունն օրինական դաշտում է գործում»,- ամփոփեց Մ. Դանիելյանը: