Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցած գեղանկարիչ և քանդակագործ ուսանողների մրցույթ-ցուցահանդես:
Քաղաքապետը շրջել է ցուցասրահում և ծանոթացել երիտասարդների գեղանկարիչների աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կազմակերպած ուսանողական ցուցահանդեսին մասնակցել են բազմաբնույթ ցուցադրությունների, միջազգային մրցույթների մասնակից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի և կերամիկայի բաժիններում ուսանող երիտասարդ ստեղծագործողներ:
Մրցույթ-ցուցադրությունն ավարտվել է բուհի մոդելավորող ուսանողների ստեղծած հագուստների ցուցադրությամբ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:









































