Բրազիլիայի հարավային Սանտա Կատարինա նահանգում ջերմաստիճանը հասել է զրո աստիճանի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են երկրի Օդերևութաբանության ազգային ինստիտուտից (Inmet):
Զրոյից ցածր ջերմաստիճանը բնական երևույթ է Ուրուպեմա քաղաքում, սակայն միայն ձմռան ամիսներին, որը Բրազիլիայում տևում է հունիսից մինչև սեպտեմբեր, բայց՝ ոչ ամռան սկզբին:
Inmet-ի մասնագետների տվյալներով, ցածր ջերմաստիճանը պայմանավորված է սառը հոսանքներով: Սա չափազանց հազվադեպ երևույթ է հարավային կիսագնդի համար և անդրադարձել է նաև Ռիո դե Ժանեյրոյի եղանակի վրա: Գրանցվել է վերջին 5 տարիների ընթացքում ամենացուրտ դեկտեմբերյան օրը. ջերմաստիճանն իջել է մինչև Ցելսիուսի -17 աստիճան:







































