Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Փամփուշտներ ԲՀԿ-ի դե՞մ, թե՞ տնտեսական հիմքով քաղաքական հաշվեհարդար

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ և հետո սրվում է քաղաքական պայքարը Հայաստանում, որը կամ զուգահեռաբար է ազդում կուսակցությունների տնտեսական հենարանների վրա, կամ հետո է տեղափոխվում տնտեսական հետաքրքրությունների դաշտ… ու սկսվում է ազդեցության ոլորտների համար կատաղի պայքարը:

Արմավիրի մարզում կարծես թե շարունակվում է անվերջ թվացող հակամարտությունը ՀՀԿ-ական և բարգավաճամետ ուժերի միջև: Դեկտեմբերի 1-ին, առավոտյան 8.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում կրակոցներ էին հնչել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ, ԲՀԿ-ամետ Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ: Ըստ շրջանառվող լուրերի` պատգամավորը հանրապետությունում չէ: Թեև խոսակցություններ են շրջանառվում, թե կրակոցները պատգամավորի տան մոտ չեն եղել, սակայն Ռուստամ Գասպարյանի համագյուղացիներից շատերը հակված են կարծելու, որ կրակոցների հետևում հնարավոր է ՀՀԿ-ական պատգամավոր Նովոն` Նահապետ Գևորգյանը լինի, որի հետ Ռուստամ Գասպարյանը տարիներ շարունակ հակասությունների մեջ է:

Ոստիկանությունը միջադեպի մասին տեղեկություններ դեռ չի տարածել, բայց որ վերը նշված հակասություններն արդեն 10 տարվա պատմություն ունեն` համոզիչ են դարձնում ԲՀԿ-ամետ Ռ. Գասպարյանի և ՀՀԿ պատգամավոր Ն. Գևորգյանի, Արմավիրի նախկին քաղաքապետ, հհկամետ Ռուբեն Խլղաթյանի միջև եղած քրեական պատմությունները:

Սկսենք 2002-ից. ապրիլի 30-ին, երեկոյան սպանվում է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետ, 51-ամյա Զորիկ Բադալյանը: Նա սպանվել էր Արմավիր քաղաքի Կարմիր կամուրջի մոտ` ավտոմատ հրազենից արձակված կրակոցներով: Նույն գիշերը սպանության մեղադրանքով ձերբակալվել էր Նորապատի հարևան գյուղի` Ջանֆիդայի 35-ամյա բնակիչ, ԵԿՄ անդամ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը: Այն ժամանակ նորապատցիները պնդում էին, որ սպանողը Ռ. Գասպարյանի մտերիմ ընկերն է, իսկ սպանության դրդապատճառը, վեճը գյուղի մերձակայքում գտնվող շուկայի նկատմամբ վերահսկողության շուրջ է եղել. Նորապատի գյուղապետը չի ցանկացել շուկայի վերահսկողությունը զիջել Ջանֆիդայի բնակիչներին: Մինչդեռ գյուղմթերքների շուկան տրված է եղել Երկրապահ կամավորականների միությանը` ազատամարտիկների ընտանիքների հոգսերը քիչ թե շատ թեթևացնելու նպատակով, և որը մինչ օրս տնօրինում է Երկրապահ կամավորական միության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանը: Նորապատի գյուղապետի սպանությունից հետո Ջանֆիդա և Նորապատ գյուղերում վիճակն այն աստիճան լարված էր, որ հնարավոր բախումները կանխելու և լարվածությունը չեզոքացնելու նպատակով գյուղերում տեղակայվել էին ներքին գործերի հատուկ ստորաբաժանումներ, իսկ Ջանֆիդա գյուղի մի շարք բնակիչների տանը խուզարկություններ էին սկսվել և զենքեր հայտնաբերվել: Դրանց առնչությամբ առանձին քրեական գործ էր հարուցվել և 4 մարդ ձերբակալվել:

Դրանից 4 տարի անց` 2006 թ. մահափորձ էր իրականացվել Ռուստամ Գասպարյանի նկատմամբ: Ապրիլի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Ռ. Գասպարյանն իր անձնական օգտագործման սև «Համմեր-2» մակնիշի, 02 ՕՍ 444 պետհամարանիշի ավտոմեքենան կանգնեցրել էր Արմավիրի քաղաքային կադաստրի շենքի հարևանությամբ և մտել Հանրապետության փողոցում գտնվող Բարգավաճ Հայաստան կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակ: Որոշ ժամանակ անց դուրս էր եկել այնտեղից, տեսել Արմավիրի նախկին քաղաքապետ Նորայր Մնոյանին, մի պահ զրուցելուց հետո շարժվել էր դեպի իր ավտոմեքենան: Նստելու պահին հակառակ մայթին կայանված «ՎԱԶ-2174» մակնիշի, սպիտակ գույնի, 28 ՕՍ 785 պետհամարանիշի ավտոմեքենայից անհայտ անձը ինքնաձիգով մի ամբողջ պահունակ դատարկել էր Ռուստամ Գասպարյանի ուղղությամբ` մի քանի հրազենային վիրավորումներ հասցնելով նրա ձեռքի և ոտքերի շրջանում:

Երբ մարդասպանը փորձել էր մոտենալ` համոզվելու` պատգամավորը մահացել է, թե ոչ և, ամենայն հավանականությամբ, ստուգիչ կրակոց արձակելու, պատգամավորին օգնության էր հասել վերջինիս ընկեր Էդիկ Ս.-ն և ատրճանակի կրակոցներով կանխել էր նրա գործողությունները: Ռ. Գասպարյանի նկատմամբ մահափորձ իրականացնողն իր ավտոմեքենայով դիմել էր փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել էին 28 հատ 5,45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, իսկ 200 մ հեռավորության վրա` «ՎԱԶ-2174» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել և առգրավվել էին ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով: Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրգործ` հանրորեն վտանգավոր եղանակով կատարված մահափորձի և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հիմքով:

Ավելի ուշ պարզվել էր, որ մահափորձ կատարողը, օրեր անց իրավապահներին կամավոր ներկայացած Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 47 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Սամսոն Պողոսյանն է` Նահապետ Գևորգյանի որդու ընկերը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` Սամսոն Պողոսյանի բիզնեսը հովանավորել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, նույն մարզի մի քանի քարհանքերի և Արմավիր քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի սեփականատեր Նահապետ Գևորգյանը: Արմավիրցիների տեղեկություններով, Նովոյին պատկանող գազալցակայաններից մեկը տնօրինել է հենց Ս. Պողոսյանը:

Խոսակցություններ կային, որ վերջինս հանցանքի վայրից փախուստի էր դիմել 3 տարբեր ավտոմեքենաներով, և այդ երթուղին անցել էր գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող շոգեբաղնիքի մոտով: Սամսոնին այնտեղից մեկ այլ ավտոմեքենայով հասցրել էին Փարաքարի ՊԱՏ հսկիչ կետի մոտ սպասող Նահապետ Գևորգյանին սպասող մեքենայի մոտ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` այս դեպքում էլ կրկին հանցագործության դրդապատճառը վերը նշված գյուղմթերքների շուկան էր եղել, որի նկատմամբ հետաքրքրություն էր ունեցել ՀՀԿ-ական պատգամավորը:

Ի դեպ, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` մահափորձի նախաքննությունն այլ ենթատեքստով տանելու նպատակով այն ժամանակվա դատախազին էին հանդիպել Արմավիրի այն ժամանակվա քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը, սակայն, կարծես թե, այդպես էլ համաձայնության չէին եկել: Իսկ 2010-ից սկսած այս երկու անձինք սկսել էին աշխատել Ռ. Գասպարյանի եղբոր` Արմավիրի քաղաքապետի թեկնածուի դեմ` 2011 թ. մարտին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Ռ. Գասպարյանի եղբոր` Սերոբի դեմ Խլղաթյանն առաջադրել էր այն ժամանակ փոխքաղաքապետ, իր քրոջ որդու` Մելիք Բաղդասարյանի թեկնածությունը, իսկ Նահապետ Գևորգյանը` նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող իր որդու՝ Արտակ Գևորգյանի թեկնածությունը: Այս տարվա ապրիլին էլ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ռուստամ Գասպարյանի քրոջ որդին դանակահարել է Խլղաթյանի եղբոր որդուն` Կամո Խլղաթյանին: Եվ կրկին քրգործ էր հարուցվել` խուլիգանության փաստով:

Հ.Գ. Թե որքան է շարունակվելու այս վիճակը և ինչ շրջադարձեր է ունենալու` թերևս դժվարանանք ասել, բայց որ ամսվա առաջին և վերջին օրերը ճակատագրական են դառնում քաղաքական թիմերի այս ներկայացուցիչների համար` ակնհայտ է դառնում: Երեկ «Ժամանակը» տեղեկություն ստացավ, որ Ռ. Գասպարյանը Հայաստանը լքելու մտադրություն ունի. այդպես է, թե ոչ` պարզել չհաջողվեց: Պատգամավորի հեռախոսն անջատված էր, ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին…Բայց եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ՀՀԿ քաղաքական պայքարը սրվում է, չի բացառվում, որ Ռուստամ Գասպարյանին ուղղակի ստիպեն հեռանալ երկրից: Կհաջողվի, թե ոչ, արդեն այլ հարց է:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում