Ճապոնական Honda ավտոկոնցեռնն ամբողջ աշխարհում հետ է կանչում 304 հազար մեքենա, քանի որ մի քանի մոդելներում (այդ թվում՝ Civic և Accord) անվտանգության բարձիկները կարող են պայթել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ընկերությունից հայտնել են, որ հիմնականում մեքենաները հետ կկանչվեն ԱՄՆ-ից և Կանադայից:
Գործակալությունը հայտնում է, որ անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով տեղի է ունեցել 20 ավտովթար, որի պատճառով 2009 թ. ԱՄՆ-ում մահացել է 2 մարդ:
Այս տարվա ընթացքում առաջին անգամ չէ, որ Honda-ն հետ է կանչում իր ավտոմեքենաները: Մարտին դարձյալ անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով հետ կանչվեց 833 հազար ավտոմեքենա:









































