Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն է, ԱԱԽ անդամը` Ալիկ Սարգսյա՞նը

Մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ թեև իշխանության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք առնչություն ունեն Ազգային անվտանգության խորհրդի կազմի հետ, բայց այդ կազմում Սերժ Սարգսյանը դեռ չի կատարել անհրաժեշտ փոփոխություններ:

Օրինակ, ոստիկանապետ Վովա Գասպարյանը արդեն պաշտոնավարում է մի քանի շաբաթ, բայց ԱԱԽ կազմում է դեռևս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ինչու է Սերժ Սարգսյանը հապաղել Վովային Ալիկի փոխարեն նշանակելու հարցում: Թվում է, թե սա պարզ անփութություն է, կամ ընդամենը ԱԱԽ հանդեպ վերաբերմունքի դրսևորում, անտարբերության դրսևորում:

Իրականում սակայն, Սերժ Սարգսյանը երևի թե պատահաբար չէ, որ այդպիսի վերաբերմունք է ցույց տալիս ԱԱԽ հանդեպ: Բանն այն է, որ Հայաստանի ԱԱԽ-ում անձերը արդեն վաղուց է, որ բացարձակապես կարևոր չեն, քանի որ նրանք ընդամենը մարդիկ են, որոնք հավանություն են տալիս մեկ անձի մտքերին կամ ցուցումներին: Առավելագույնը, հավանություն է տրվում անձանց մի խմբի մտքերին ու ցուցումներին, որոնց զգալի մասը ասենք դուրս է ԱԱԽ կազմից:

Իսկ այդ կառույցի քարտուղար նշանակելով Արթուր Բաղդասարյանին, Սերժ Սարգսյանն ընդհանրապես ցույց տվեց, որ ԱԱԽ-ին բացարձակապես լուրջ չի վերաբերում: Բանն այն է, որ Սարգսյանն ինքը եղել է ԱԱխ քարտուղար, ու թերևս գիտակցում է, թե որքան լուրջ կառույց կարող է լինել այն, եթե իշխանությունը համարժեք մոտենա դրա գործունեությանը:

Իսկ Սերժ Սարգսյանին, որ Հայաստանում փորձում է բացարձակորեն մոնոլիտ իշխանություն ձևավորել և դրանում է տեսնում իր իշխանական անվտանգության գլխավոր գրավականը, այդ պարագայում ԱԱԽ`որպես լուրջ կառույց, բացարձակապես պետք չէ: Դա կարող է ընդամենն ավելորդ գլխացավեր առաջացնել Սարգսյանի համար, ով առանց այդ էլ շատ այլ գլխացավերի առիթներ է ունենում:

Այնպես որ ամենևին զարմանալի չէ, որ Սարգսյանը փորձում է շարունակել արժեզրկել ԱԱԽ-ն որպես կառույց: Եվ այդ տեսակետից, նույնիակ ավելի լավ կլինի այն ընդհանրապես վերացնել և չզբաղվել պետական մակարդակի ինքնախաբեությամբ: Բայց, Սարգսյանն իհարկե չի գնա այդ քայլին, քանի որ ԱԱԽ-ն նա ծառայեցնում է մոնոլիտ իշխանության ձևավորման իր մարտավարությանը, ժամանակ առ ժամանակ դրանով բավարարելով զանազան «խոչընդոտների» փառասիրությունը:

Օրինակ, 2008 թվականին Սարգսյանն ԱԱԽ քարտուղարի պաշտոնով «գնեց» Արթուր Բաղդասարյանին, իսկ բոլորովին վերջերս էլ Սարգսյանը ԱԱԽ կազմ ներառելով Գագիկ Ծառուկյանին, «փոխհատուցեց» նրա ներիշխանական հնազանդությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում