Հինգշաբթի երեկոյան Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզի Կաշի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 290 բնակելի շենք է փլվել: Իշխանությունները տարհանում են մոտ 1500 բնակիչների:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, տուժած շրջան են ուղարկվել պարենամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում:
Հիշեցնենք` հինգշաբթի երեկոյան Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզի Կաշի շրջանում տեղի էր ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:









































