Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Գեղաշեն գյուղի 7 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:









































