Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ

Վրացիներն ըստ արժանվույն կգնահատեն Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլյա Բ-ի հետ

Օրերս կայացավ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Մինչ այդ հայ-վրացական հարաբերությունների հարցը տարաբնույթ քննարկումների, հարցականների մի շղթայի մեջ էր հայտնվել: Սարգսյանի այցը Թբիլիսի կապվում էր մի անլուծելի անորոշության հետ. մեկ այդ այցի երկարաձգման պատճառներ էին շրջանառվում, մեկ դրանք հերքվում էին:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարած այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր… Դրանցից մեկը մասնավորապես առնչվում էր Վրաստանի ու Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունների միջեւ համագործակցությանը… Սահմանային գոտում համագործակցելու համաձայնագիր է կնքվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ու Վրաստանի ՆԳՆ-ի միջեւ… Համագործակցության համաձայնագիր է կնքվել նաեւ երկու երկրների կառավարությունների միջեւ… Այս ամենի հետ մեկտեղ, ստորագրվել է Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարությունների միջեւ համագործակցության արձանագրություն…
Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին նշեց, որ Թբիլիսին եւ Երեւանը ցանկանում են դյուրացնել սահմանային հսկողության ռեժիմը:

«Այս տարվա ընթացքում 600 հազար ՀՀ քաղաքացիներ են հատել Վրաստանի պետական սահմանը: Երկու երկրների քաղաքացիների համար էլ շատ կարեւոր է, որ սահմանային անցկակետերում բյուրոկրատիան վերանա: Ի վերջո մենք հասնելու ենք մի իրավիճակի, երբ երկու երկրների քաղաքացիներին միայն մեկ անցակետում են ստուգելու: Ավելին` կարիք չի լինի անգամ մեքենայից դուրս գալ: Մեր սահմանները պետք է այնպես թափանցիկ լինեն, ինչպես Շվեյցարիայի ու Ֆրանսիայի միջեւ սահմանը»,- նշել էր Վրաստանի նախագահը` հատուկ ընդգծելով, թե սահմանային ռեժիմի կտրուկ դյուրացումն անհնարին կլիներ առանց հայ-վրացական հարաբերությունների գերազանց վիճակի:

«Երկկողմ հարաբերություններում մենք որեւէ խնդիր չունենք, չկա մի այնպիսի հարց, որը օպերատիվ կերպով չգտնի իր լուծումը, ասել է Սաակաշվիլին` հավելելով: – Սերժ Սարգսյանը շարունակում է աշխատել, որ Հայաստանը հարեւանների համար վստահելի գործընկեր մնա: Հայաստանն այսօր Վրաստանի համար հենց այդպիսի գործընկեր է»: Իր հերթին Սարգսյանը նշել է, թե պաշտոնական Երեւանի համար այսօր առաջնահերթ խնդիրներից մեկը Վրաստանի հետ տնտեսական կապերի խորացումն է: «Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում գնահատանքով անդրադարձանք մեր առևտրատնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով, ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, ես նկատի ունեմ առևտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար:

Շատ փոքր ցուցանիշ է, և վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում իրոք կարող ենք ճեղքում ապահովել»: Մոտ ապագայում, ըստ Սարգսյանի, առանցքային ծրագրերից մեկը լինելու է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը. «Գալիք ամիսներին մեկնարկում են «Հյուսիս-հարավ» լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում Նինոծմինդա-Բաթում վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ եւ հարմարավետ տեղափոխումը: «Հյուսիս-հարավ» նոր մայրուղու շինարարությունը Երեւանը կապելու է Բաթումի հետ, որը նոր զարկ կտա երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությանը: Վրաստանի տարածքով Հայաստան են տեղափոխվում բեռների 20 տոկոսը, եւ մեզ համար շատ կարեւոր են նոր ճանապարհները, որոնք միացնելու են մեզ Վրաստանի ծովային ուղիների հետ»:

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանին, որը մասնակցել է Սարգսյանի եւ հայ համայնքի հանդիպմանը, խնդրեցինք գնահատել Սարգսյանի այցի արդյունքները: Մեր զրուցակիցը ընդհանուր առմամբ կառուցողական որակեց այցը: «Կարեւոր է այն, որ Սարգսյանը Սաակաշվիլիի հետ պաշտոնական հանդիպումից բացի, հանդիպեց Վրաց հոգեւոր առաջնորդ Իլյա 2-րդին` գոյություն ունեցող ազգայնական բացասական տրամադրությունների ֆոնին, որը առաջացել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցից հետո, ուստի ես կարծում եմ, որ դա կարեւոր քայլ էր, եւ համոզված եմ, որ վրաց հասարակությունը անպայման այդ քայլը ըստ արժանվույն կգնահատի: Պարզապես հիմա այլ գործընթացներ են ծավալվում, եւ այս պահին դեռ դժվար է գնահատել Սարգսյանի այցը, դեռ վաղ է»,- նշեց նա:

Մեր հարցին` ինչպե՞ս ընդունեց վրացահայությունը Սարգսյանի այցը, եւ նրա` համայնքի հետ հանդիպումը որքանո՞վ էր ուշագրավ ու արդյունավետ, Առնոլդ Ստեփանյանը նախ նշեց, որ հանդիպումը տեւել է 50 րոպե, եւ որոշ հարցեր հնարավոր չի եղել քննարկել ժամանակի սղության պատճառով. «Ցավոք, հայ համայնքը իրեն բարձունքի վրա չի դրսեւորում: Այդ հավաքին մասնակցողների կեսը վրաց պաշտոնյաներ էին` հայկական ծագումով, որոնք բացի շնորհակալությունից, այլ բան չէին ասում: Ես կարծում եմ, որ նման այցերի ընթացքում ժամանակ վատնել ու նվիրել տասը րոպեանոց ձոների` չարժե, անհրաժեշտ է ավելի կոնկրետ հարցերի շուրջ խոսել ՀՀ նախագահի հետ, ինչը փաստացի արեցին ընդամենը մի քանիսը»: Ստեփանյանը նշեց, որ իրեն հաճելիորեն զարմացրել է Սարգսյանի արձագանքը որոշ հարցերին. «Ակնհայտ էր, որ նա տիրապետում է ողջ գործընթացին, անկեղծ ասած, նման տեղեկացվածություն և հետաքրքրվածություն ես չէի սպասում Սարգսյանից, և ընդամենը մի քանի հարցեր եղան, որոնց մանրակրկիտ պատասխան չտրվեց»:

Իսկ ի՞նչ կարեւոր հարցեր առաջ քաշվեցին` հարցրեցինք մեր զրուցակցին. «Կարծում եմ, որ այն ֆինանսական միջոցները, որը Հայաստանը ծախսում է Վրաստանում հայկական մշակութային օջախների վրա` անարդյունավետ է ծախսվում: Հաջորդը` Վրաստանում հայկական համայնքը, տարածքային կազմակերպությունները շատ թույլ են եւ անկայուն: Եթե Հայաստանը շահագրգիռ է, որ Վրաստանի նման ուժեղ գործընկեր ունենա` հայկական համայնքի ռեսուրսները պետք է օգտագործվեն: Իսկ այդ ռեսուրսները մինչ օրս չեն օգտագործվում»: Ստեփանյանը նշեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի եւ հայ համայնքի հետ հանդիպմանը նաեւ հարց է բարձրացվել Թբիլիսիում հայկական դպրոց բացելու մասին, որը ՀՀ-ի սեփականությունը կարող է լինել. «Պետք է նկատել, որ Վրաստանը պարտք ունի Հայաստանին, եւ ես կարծում եմ, որ եթե խոսք է գնում այդ պարտքի մարման մասին, ապա Վրաստանը կարող է որեւէ շենք տրամադրել կամ որեւէ այլ բան: Այս գաղափարը, ի դեպ, դուր եկավ Սերժ Սարգսյանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում