«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ երեկոյան մի լուր ստացանք, որն առաջին հայացքից ֆանտաստիկայի ժանրից է, սակայն քանի որ մեզանում ամենաֆանտաստիկ լուրերն իրականություն դառնալու սովորություն ունեն, ուստի որոշեցինք հրապարակել.
Իշխանական կաբինետներում որոշում է կայացվել Հովիկ Աբրահամյանին գործուղել աշխատելու ոչ թե ՀՀԿ, այլ ԲՀԿ նախընտրական շտաբ»:
Թերթի աղբյուրը հայտնում է, որ նրա հավատարմությունը ստուգելու թեստ են դրել:
«Սակայն չի բացառվում, որ եթե նման բան տեղի ունենա, ապա Արգամիչը կրկնակի ագենտի դերակատարում կունենա»,- հավելում է «Հրապարակ»-ը: