72 տարեկան հասակում մահացել է Ալբանիայի թագավոր Լեկա Զոգու Առաջինը: Նա սրտի ու թոքերի հետ կապված խնդիրներ ուներ:
Այս մասին հայտնում է АРА գործակալությունը՝ հղում անելով թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Ժիլինդա Կամբերին:
Լեկա Զոգուն Ալբանիայի թագավոր Ահմեդ Զոգուի միակ որդին էր: 1924 թվականին Ահմեդը Հարավսլավիայի ու ռուս միգրանտների միջոցով Ալբանիայում հեղաշրջում իրականացրեց և իրեն հռչակեց երկրի թագավոր: Նա իշխանության գլուխ մնաց մինչև 1939 թվականը:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ալբանիայում հաստատվեց արմատական ձախերի ռեժիմը՝ Էնվեր Խոջայի գլխավորությամբ:
Լեկա Զոգուն այդ ժամանակահատվածում ապրել է Եգիպտոսում , որտեղից տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն: Այնուհետև սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում, հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի ռազմական ոստիկանություն, որտեղ ստացել է լեյտենանտի կոչում: Այս ամենից հետո Լեկան սկսել է զբաղվել բիզնեսով, ապա՝ քաղաքականությամբ: