Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկների մեջ մեծ հռչակ վայելող Ստամբուլի Թոփքափը պալատում հնչել են կրակոցներ։ Անհայտ անձը երկարափող զենքով անսպասելիորեն կրակ է բացել զբոսաշրջային ավտոբուսների վրա։
Ականատեսների վկայությամբ, զբոսաշրջիկների վրա կրակ բացած մորուքավոր մարդն ունի արաբի տեսք և հատուկ գլխարկ է կրում: Վիրավորվել է նվազագույնը երկու մարդ։
Նշվում է, որ կրակ բացելիս նա բացականչել է «Ալլահ աքբար» (Աստված մեծ է)։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել անվտանգության աշխատակիցները։ Թեև նրանց ժամանումից հետո կրակոցներ դարձյալ հնչել են, սակայն արդյունքում նրանց հաջողվել է վնասազերծել հանցագործին։ Նրա ինքնությունը պարզվում է։