Համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրող Hewlett-Packard (HP)-ի շահույթը չորրորդ եռամսյակում նվազել է տասն անգամ:
Ինչպես հայտնում է BBC-ն, HP հոկտեմբերի 31-ին ավարտված եռամսյակի ընթացքում ունեցել է 200 միլիոն դոլար շահույթ, եկամուտը կազմել է 32.1 միլիարդ դոլար: Անցած տարի եկամուտը կազմել է տասն անգամ ավելի` 2.5 միլիարդ դոլար շահույթը, իսկ եկամուտը ավելի էր 3 տոկոսով` 33.3 միլիարդ դոլար նույն ժամանատակատվածում:
Սա ընկերության առաջին ֆինանսական հաշվետվություններ էր սեպտեմբերին պաշտոնից հեռացված Լեո Ապոտեկերի փոխարեն նոր գործադիր տնօրեն Մեգ Ուիթմենի նշանակումից հետո:
Ապոտեկերն առաջարկել էր անձնական համակարգիչների արտադրությունը վերածել առանձին ընկերության: Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի գներն ընկել էին 20 տոկոսով, ընկերությունը կորցրել էր 12 միլիարդ դոլար:
Ուիթմենի կարևորագույն որոշումը Ապոտեկերի առաջարկից հրաժարվելն էր, որից հետո բաժնետոմսերի գները կրկին աճել են: Վերլուծաբանները կարծում են, որ, չնայած այս որոշմաը, Ուիթմենը մեծ ջանքեր պիտի գործադրի ընկերության ֆինանսական դրություն բարելավելու համար:









































