Աֆղանական անվտանգության ուժերը ձերբակալել են 15 զինյալների՝ կանխելով Քաբուլում համաաֆղանական խորհրդի ղեկավար Լոյա Ջիրգայի դեմ ուղղված տասնյակ հարձակումներ:
BBC-ն նշում է, որ ձերբակալվածների մեջ կան Պակիստանի քաղաքացիներ:
Հայտնաբերվել են նաև չորս հեռահար հրթիռներ, որոնք ուղղորդված են եղել Լոյա Ջիրգիի հանդիպման վայրին:
Հիշեցնենք, որ Խորհրդի նիստը տեղի է ունեցել շաբաթ օրը: Նիստին մասնակցել են ամբողջ Աֆղանստանից ավելի քան երկու հազար ցեղերի առաջնորդներ։









































