Լեհաստանում ձերբակալել են Ռուսաստանի դեսպանին՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Newsru.com- ը հայտնում է, որ լեհական ոստիկանների ուշադրությունը գրավել է BMW մակնիշի մեքենայի անկանոն երթևեկությունը: Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, և պարզվել է, որ վարորդը Լեհաստանում աշխատող ռուսական դիվանագետ է: Աշխատակցի անունը չի հրապարակվում:
Օրենքի խախտման պատճառով դիվանագետը պետք է վերադառնա հայրենիք` Ռուսաստան: Լեհական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում և սպասում են ռուսական գործընկերների արձագանքին:
Հետաքրքրական է, որ նմանատիպ դեպք պատահել է լեհական դեսպանի հետ Ռուսաստանում՝ 2003 թվականին:











































