ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Տ. Սարգսյանը նշել է, որ մեծ է դեսպանի ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել իր պաշտոնավորման ընթացքում մեր երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքից՝ նշելով, որ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ուղղված երկրում բարեփոխումների իրականացմանը:
Ռ. դե Լյուցենբերգերը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս համագործակցել հայաստանյան իր գործընկերների հետ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու նպատակով:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում իրականացրած գործունեության համար։









































