Այն բանից հետո, երբ երկու օր առաջ Հունգարիայի տարածքում գործող կավահողի մշակման գործարանի կեղտաջրերը հեղեղել էին մի քանի գյուղեր` երեք զոհի եւ մի քանի տասնյակ վիրավորների պատճառ հանդիսանալով, փոքր գետակների միջոցով կեղտաջրերն արդեն հասել են Դանուբ գետ, որը հոսում է Եվրոպայի կենտրոնով եւ անցնում մի քանի երկրների տարածքով: Առավել վտանգված են Խորվաթիան, Սերբիան, Ռումինիան: