Չեմ կարող ասել, թե շատ, սակայն դրսում բավականին համերգներ ունեցել եմ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Մեկ շաբաթից դարձյալ ԱՄՆ եմ գնում, համերգներ ունեմ Լաս Վեգասում: Տարին ընդհանուր առմամբ հաջող էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Նունե Եսայանը` պատմելով այս տարվա ընթացքում իր անելիքների մասին:
Երգչուհու խոսքով, տեսահոլովակներ կունենա արդեն հաջորդ տարի: Անելիքներ երգչուհին դեռ շատ ունի, սակայն մի մասը արդեն կիրականանան հաջորդ տարի:
Հայաստանում երգչուհին թեև մենահամերգ չի ունեցել, սակայն մեկ տարի գոյություն ունեցող «Նունե Եսայան» հասարակական-բարեգործական կազմակերպության շրջանակում ելույթ ունեցել է: Համերգի դրամական միջոցները տրամադրվել են տաղանդավոր երեխաներին: «Դա առաջին փորձն էր, բացումն էր կարծես: Հիմա զբաղվելու եմ նաև այս գործունեությամբ»,- ասաց երգչուհին:
Հիշեցնենք, որ երգչուհին Մհերի հետ վերջերս «Սիրահարվել եմ» վերտառությամբ դուետ է ձայնագրել, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը Անուշ Ալեքսանյանն է:











































