2010 թ. ընթացքում կազմակերպությունների տարածքում առաջացել է 17 մլն 307.8 հզ. տոննա թափոն: Հանրապետության մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը կազմել է 5.3 տ, հանրապետության տարածքի (առանց Սևանա լճի հայելու մակերեսի) մեկ քառ. կմ-ի հաշվով` 607.9 տ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը 2005-2010 թթ. անշեղորեն աճել է:
Ընդ որում՝ անցած տարի մեկ բնակչի հաշվով, ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, ամենաշատ թափոնները Սյունիքում են՝ 112 հզ. 890.2 կգ, այն դեպքում, երբ Երևանում 12.8 կգ է, իսկ Արարատի մարզում՝ 0.0 կգ:









































