Այսօր Կահիրեի Թահրիր հրապարակում ոստիկանության և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել՝ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը փորձել են կանխել ցուցարարների երկարատև նստացույցը, հաղորդում է Associated Press-ը:
Բախումները սկսվել են ուրբաթ օրվա մեծ հանրահավաքից հետո, երբ ցուցարարները ամբողջ գիշեր կենտրոնական հրապարակում նստացույց են արել: Ռազմական ուժերը այնտեղ թույլ էին տվել ցերեկային ցույցը, որը խորհրդանշում է հունվարի 25-ից փետրվարի 11-ը երկրում տեղի ունեցած ապստամբությունը, բայց պնդում են, որ երկարաժամկետ օկուպացիան կաթվածահար է անում քաղաքը:
Ուրբաթ օրվա հանրահավաքի հիմնական անդամները մահմեդականներն էին, իսկ նստացույցը կազմակերպել են հիմնականում ձախ և լիբերալ հակվածությամբ երիտասարդական հեղափոխական խմբերը:








































