Հարավային Սուդանը պատրաստակամություն է հայտնել իր հյուսիսային հարևանին տրամադրել մի քանի միլիարդ դոլար, որպեսզի լուծում տրվի երկու երկրների միջև առկա տարաձայնություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հարավային Սուդանի կողմից բանակցություններին մասնակցող Պագում Ամումը հայտարարել է, որ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Խարտումի կառավարությանը, որը վերաբերում է Աբյեյ նավթաբեր շրջանի կարգավիճակին:
Ըստ Ամումի՝ երկիրն ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից:
Հարավային Սուդանը Սուդանից անկախացել է 2011թ. հուլիսի 9-ին: Այդ պահից ի վեր երկու երկրների հարաբերությունները շարունակում են մնալ լարված:








































