Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մուհամեդ Հասան Աբութարաբին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ դուրս գալ ԱԷՄԳ-ից և այլ միջազգային կառույցներից.
«Իրանը մտադիր է ավելի բարձր մակարդակով համագործակցել ԱԷՄԳ-ի և այլ միջազգային կառույցների հետ։ Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ հնարավոր լինի հետևողականորեն ամրագրել մեր դիրքերը և միջազգային կառույցների հետ մեր կապերը, որպեսզի այդ կառույցներում առավելագույն ձևով բարձրացնենք մեր ազդեցության մակարդակը։
Իրանը նաև մտադիր չէ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից և պատրաստվում է էլ ավելի հետևողականությամբ իրականացնել Չմիավորման շարժան հետ իր համագործակցությունը»։
Հիշեցնենք, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը ստորագրել է 1968 թվականին, իսկ 1970 թվականին՝ վավերացրել այն։











































