ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վերականգնել է Լիբիայի անդամակցությունը ՄԱԿ-ի խորհրդում:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, որոշումն ընդունվել է ուրբաթ օրը կայացած նիստում՝ ձայների մեծամասնությամբ: Քվեարկությանը նախորդել է Լիբիայի նոր իշխանությունների խոստումն առ այն, որ իրենք կհետևեն մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին:
ՄԱԿ-ի խորհրդում Լիբիայի անդամակցությունը կասեցվել էր մարտին: Կազմակերպության կողմից դա օգտագործվում էր որպես լրացուցիչ ճնշում Լիբիայի իշխանությունների դեմ:
Հիշեցնենք, ավելի վաղ ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում նոյեմբերի 19-ին կբացվի ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություն:










































