Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, iPhone 4S-ի հայտնվելուց վեց շաբաթ է անցել, սակայն ամերիկյան երեք խոշորագույն օպերատորները չեն հասցնում բավարարել Apple-ի հերթական հեռախոսի պահանջարկը։
Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում և վեց այլ երկրներում վաճառքի հանված iPhone 4S-ը շարունակում է շատ արագ վաճառվել՝ AT&T-ի, Sprint-ի և Verizon-ի կողմից: Որոշ վայրերում մարդիկ ստիպված են լինում երեք շաբաթ սպասել՝ հեռախոսը ձեռք բերելու համար:









































