Ինչպես հաղորդում է Daily News-ը, Առնոլդ Շվարցենեգերը վնասվածք է ստացել արևմտյան մի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը հինգշաբթի օրը Twitter-ի իր էջում գրել է, որ The last Stand ֆիլմի նկարահանումների ժամանակ ինքը թեթև «վնասվել է»: Այդ ֆիլմում նա մարմնավորում է մի փոքրիկ քաղաքի շերիֆի, ով փորձում է բռնել թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբի գլխավորին:
Դերասանը պատահարի մանրամասները չի ներկայացրել, այլ միայն տեղադրել է նկար, որտեղ երևում է իր վնասված և արնահոսող ճակատը:







































