Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Նյու Յորքի ոստիկանությունը չի դիմի ուժի կիրառման «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցների նկատմամբ:
«Այժմ, ինչպես ինձ հայտնի է, Նյու Յորքի ոստիկանությունն ակտիվորեն ցրում է «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցներին: Մենք հույս ունենք, որ այստեղ չեն լինի ոչ մի անհամաչափ ուժի կիրառում իրավապահ մարմինների կողմից»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Интерфакс գործակալությունը: