Friday, 05 06 2026
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

Երեկ սկսվել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդի»

«Ժողովուրդ» օրաթերթից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող Արթուր Թամրազյան) սկսվել է Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդի»:

Դատավարության ընթացքում մարզպետ Ն. Պողոսյանի 3 փաստաբանները մեկուկես ժամ փորձում էին դատարանին ու ներկաներին ապացուցել, որ «Ժողովուրդ» օրաթերթն իրավունք չուներ մարզպետի` կաշառք վերցնելու մասին նյութ հրապարակել, քանի որ նա հանրային անձ է:

Ավելին` նրանք դատարանում ասում էին, որ թերթը պարտավոր էր պարզել կաշառքի մասը, նոր տպագրել:

«Ժողովուրդի» ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը բացատրել է, որ թերթը պարտավոր չէր քննություն վարել և պարզել` որտեղ և ինչ հանգամանքներում, ո՞ւմ միջոցով է մարզպետը կաշառք վերցրել:

Թերթը հանդես է եկել ամբիոնի դերում, հրապարակել է Թթուջուր գյուղի դպրոցի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերը, որն ասել էր, որ մարզպետին իր մրցակցից գումար է տվել` վարորդի միջոցով:

Օրաթերթը զանգահարել էր նաև մարզպետին` ճշտելու, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները:

«Այսպիսով, գտնում եմ, որ հայցը ամբողջովին ենթակա է մերժման»,- հայտարարել է Ճարոյանը:

Դատավոր Արթուր Թամրազյանը հայցվորին հարցրել է, թե չի կարծում արդյոք, որ թերթը մեջբերում է կատարել: Մարզպետի փաստաբանները պատասխանել են, թե`ոչ:

Դատավարության ընթացքում, ըստ օրաթերթի, մի քանի հետաքրքիր դրվագներ են արձանագրվել: Երբ օրաթերթի ներկայացուցիչը հետաքրքրվել է` ի վերջո Ն. Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ, նրա փաստաբանները պատասխանել են, թե տեղյակ չեն:

Տարակուսելի պահվածք է դրսևորել նաև Ա. Թորոսյանը: Նա դատարանում հաստատել է իր ասած բոլոր խոսքերը` գյուղի դպրոցի մրցույթի մասին, իսկ երբ հասավ մարզպետի` վարորդի միջոցով վերցրած 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դրվագին, սկսել է չհիշել:

Նա վախվորած հայացքով նայել է այս ու այն կողմ` հայտարարելով, որ մարզպետի կաշառք վերցնելու մասին ինքը ոչինչ չգիտի, ընդամենը լսել է գյուղի «ասեկոսեներից»:

Այդ ժամանակ օրաթերթը միջնորդել է դատարանին` լսել Աննայի ձայնագրությունը:

Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Հրապարակվել է ձայնագրությունը, որտեղ Աննան ասում է, իր ամուսնու հետ գնացել է մարզպետի վարորդի մոտ, որը Վահան գյուղից է, ով ասել է, որ այդ գործն արդեն չի լինի, քանի որ մյուս մասնակցից վերցրել է 3000 ԱՄՆ դոլար ու տվել մարզպետին:

«Որ իմանայի դուք էիք, չէի անի այդ գործը»,- ըստ Աննայի` ասել է մարզպետի վարորդը:

Այս ամենից հետո դատավոր Արթուր Թամրազյանը հետաձգել է դատական լսումը մինչև դեկտեմբերի 5-ը ժամը 15.00-ն:

Այդ օրը հայցվող կողմն ու դատարանը հարցեր կտան օրաթերթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում