Մի քանի հազար եգիպտացիներ այսօր հավաքվել են Կահիրեի կենտրոնի Թահրիր հրապարակում` իրենց բողոքն արտահայտելով զինվորականների ազդեցության մեծացմանն ուղղված օրենքի դեմ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «Ժողովրդավարության պաշտպանության ուրբաթ» ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել զինվորականներից և կառավարությունից դժգոհ շուրջ 40 կուսակցություններ և շարժումներ:
Ակցիյաի գլխավոր կազմակերպիչները «Մուսուլման եղբայրներ» քաղաքական շարժման անդամներն են:
Նոր օրենքի ընդունման դեպքում զինվորականները վճռական խոսք կունենան գլխավոր քաղաքական հարցերի ընդունման ժամանակ:
Բացի այդ, եգիպացիները պահանջում են դադարեցնել երկրում ռազմական բռնապետությունը, որը հաստատվել է փետրվարին` նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: Ակցիայի մասնակիցները բանակից պահանջում են նշանակել նախագահական ընտրությունների ժամկետը և իշխանությունը հանձնել քաղաքացիական ղեկավարությանը:










































