27-ամյա Արման Սարուխանյանի դատական նախնական լսումները հետաձգվել են: Նա մեղադրվում էր ԱՄՆ Թահանգա քաղաքում զարմուհու վրա կրակելու և այնուհետեև նրա մարմինը մայրուղի նետելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է Glendale news-press-ը, Արման Սարուխանյանի գործի լսումները տեղափոխվել են 2012 թվականի հունվարի 12-ին:
Սարուխանյանը ապրիլի 29-ին կրակել էր իր զարմուհու՝ Ադրինե Արզումանյանի կրծքին, որից հետո նրան ավտոմեքենայից դուրս է նետել մայրուղի:
Ավելի ուշ Սարուխանյանիը կրակել էր իր կզակին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գտնվել է ոստիկանության հսկողության տակ:









































