Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Գառնի Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ առջև խնդիր է դրվել լքել ԲՀԿ-ն. մամուլ

Սեպտեմբերի 23-ին Երևանում վնասազերծված բանդայի գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Երեկ «ՀԺ»-ն զրուցել է «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատիրոջ հետ:

-Պարոն Հակոբյան, ձեր կալանավորված որդիների ու կալանավորված հարսի գործով ի՞նչ նորություն կա: Քրեական գործերը դեռ ընթացքի մե՞ջ են:

-Հա, ոչ մի նորություն Էլ չկա: Բան չեմ հասցնում մենակովս անեմ: Հազիվ հասցնում եմ երեք տեղ հանձնուք տանեմ: Էս գործերը լրիվ խայտառակություն են, իսկական խայտառակություն: Արտուշին՝ ավագ որդուս, որը հիմա կալանավորված է, ասել են, թե՝ եթե ուզում ես կնոջդ ազատ արձակենք, մեղքը ընդունի, ընդունի, որ բանդան ղեկավարել ես ու արել էս էդ հարձակումները: Ասել են՝ հենց որ ընդունես մեղքդ, կնոջդ բաց կթողնենք: Բայց ո՞նց ընդունի: 10-15 տարի իրա վրա վերցնի, որ կնոջը թողնե՞ն: Իրա կնոջը սենց, թե նենց թողնելու են, որովհետև էս ամեն ինչը սարքած բան ա:

– Ձեր հարազատներին ազատ արձակելու համար ինչ-որ մեկը պահանջ դրե՞լ Է, որ ԲՀԿ-ից դուրս գաք:

-Հա: Կոնկրետ չեմ կարա ասեմ, թե ով ա, ինչ ա: Բայց ես իմ կուսակցությանը չեմ դավաճանել, ասել եմ՝ բռնեք տարեք իմ որդիներին:

– Ձեր հարսը դեռ Հայաստանո՞ւմ է: Նրա կալանավորումից հետո խոսակցություններ կային, որ նա ուր որ է կհանձնվի վրաց իրավապահներին:

-Չէ հա, ի՞նչ Վրաստան, Հայաստանում ա, «Աբովյան» ՔԿՀ- ում: Բայց սաղ սուտ ա, էս ամեն ինչը կուսակցական խաղեր են: Մեծ որդուս կալանքի երկու ամիսը լրացել էր, Էլի երկարացրին: Փոքր որդուս ժամկետն Էլ են երկարացրել: Էս քննիչն Էլ փոքր որդուս՝ Անդրանիկի գործը ուղարկել Է Արտաշատ: Այսինքն, մենք ապրում ենք Աբովյանում, ու գործը սկզբում հենց Աբովյանի ոստիկանությունում էր, բայց չգիտեմ, թե խի՝ հետո գործը ուղարկել են Արտաշատ: Էդ Ալիկ Աարգսյանի կերած բողկերն են, երևի քցել բռնել էր, որ Արտաշատում (դե, ինքը արտաշատցի ա) գործը իրա ուզածով կգնա: Բայց ի՞նչ: Ֆաշիստություն: Ֆաշիստները սենց բան չէին անի: Հիտլե-րը սենց բան չի արել, որ մի ընտանիքից սաղին տանի, ոնց որ ասում են՝ իրավունքազուրկ անի, կալանավորի: Տենց բան ո՞վ ա տեսել: Դա ահավոր բան ա: Թոռներս էլ ամեն օր հարցնում են, թե՝ պապի, ինչ եղավ, ես էլ ասում եմ, թե՝ այսօր կթողնեն, վաղը կթողնեն, մյուս օրը կթողնեն: Դե, երեխաներին ի՞նչ պղտորեմ: Չէ՞: Էս ամեն ինչը կուսակցական խաղեր են: Ես Գագիկ Ծառուկյանից չեմ հրաժարվելու, Բարգավաճ կուսակցության անդամ եմ մնալու: Սրանք էդ կուսակցության խաղերն են, մենք էլ Բարգավաճ կուսակցության անդամ ենք բոլորս, ողջ ընտանիքով:

-Ուզում եք ասել, որ ՀՀԿ-ի խաղե՞րն են, ձեր հարազատներին քրեական հետապնդման են ենթարկում, քանի որ դուք ԲՀԿ֊ի անդա՞մ եք:

-Ես չգիտեմ, բայց երևի տենց մի բան կա: Թե չէ ո՞վ կարար, իմ կուսակցական լինելով հանդերձ, իմ որդիներին, հարսիս բռներ, բանտարկեր: Ո՞վ կարող էր:

– Պարոն Հակոբյան, ուզում եք ասել, որ սա արվում է, որպեսզի դուք դու՞րս գաք ԲՀԿ-ից:

-Ես չգիտեմ, երևի տենց են մտածում: Բայց ես դուրս եկող չեմ, իմ որդիներն էլ դուրս եկող չեն, թոռներս էլ, հարսներս էլ, աղջիկներս էլ: Բոլորս այդ կուսակցության անդամ ենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում