Одноклассники.ru և Мой мир սոցիալական ցանցերը կմիավորվեն:
РИА «Новости»-ն հայտնում է, որ սոցիալական ցանցերի միավորումից հետո նրանցում գրանցված մարդիկ կկարողանան միմյանց հետ շփվել: Բացի այդ, օգտվողները կարող են նկարներ բեռնել, ստատուսներ գրել:
Երկու սոցիալական ցանցերի միացման գործընթացը սկսվել էր այս տարվա օգոստոսին:
Սեպտեմբերին Одноклассники.ru-ից արդեն հնարավոր էր անցում կատարել դեպի Мой мир, ստուգել հաղորդագրությունների բաժինը:
TNS ընկերությունը հայտնում է, որ 2011 թվականի հունիսին Одноклассники.ru-ից օգտվողների թիվը հասնում էր 18 միլիոնի, իսկ Мой мир-ից օգտվողներինը` 18,6 միլիոնի:







































