Ինդոնեզական Lion Air ավիաընկերությունը 21.7 միլիարդ դոլարով կգնի 230 Boeing 737 ինքնաթիռ:
France-Presse գործակալությունը հայտնում է, որ սա ամերիկյան Boeing ընկերության պատմության մեջ ամենամեծ գործարքը կլինի:
Գործակալությունը նշում է, որ գործարք կնքելու համաձայնագրի մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ Բարաք Օբաման ինքնաթիռով վայրէջք է կատարել ինդոնեզական Բալի կղզում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Boeing-ը ևս մեկ ռեկորդային գործարք էր կնքել՝ Emirates–ի հետ, որի համաձայն՝ 18 մլրդ դոլարով ավիաընկերությանն է վաճառվել 50 հատ Boeing-777 մարդատար ինքնաթիռ:









































