Նոյեմբերի 18-ին` ժամը 15.00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում ՀՀ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունների համատեղ հրավերով Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսերը դասախոսություն կկարդա «Ողբերգական անցյալ և կառուցողական հիշողություն. ֆրանս-գերմանական օրինակը կարելի՞ է ընդհանրացնել» թեմայով:
Ֆրանսերենով դասախոսությունը կուղեկցվի հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Հռչակավոր ֆրանսիացի մտավորական, ֆրանս-գերմանական և միջազգային հարցերով մասնագետը 1945թ. ի վեր կարևոր դեր է խաղացել Ֆրանսիայի և Գերմանիայի հաշտեցման և մերձեցման գործում ինչպես իր գործունեությամբ, այնպես էլ իր զարգացրած գաղափարով և միջնորդությամբ։
Պրոֆեսոր Գրոսերի խորհրդածությունների դաշտը չի սահմանափակվում ֆրանս-գերմանական շրջանակով:
Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում են. «Հանուն ինչի՞։ Քաղաքական բարոյախոսության հիմքերը» (1969թ.), «Ոճրագործություն և հիշողություն» (1989թ) և «Խրթին ինքնություններ» (1996թ.)։
Ա. Գրոսերը Երևանում կխոսի արտաքին մարտահրավերի մասին, որին այսօր առճակատված է Հայաստանը։








































