Հազարավոր ցուցարարներ Ֆիլիպինների մայրաքաղաքում հարձակվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա:
Ինչպես գրում է The Washington Post-ը, պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ միջադեպի պահին ոչ ոք չի տուժել: Նրա խոսքերով՝ ավտոշարասյան վրա նետել են ձվեր, ներկերով լի փուչիկներ և հնարավոր է՝ նաև քարեր:
Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Հիլարի Քլինթոնը Մանիլայի նախագահական վայրից շարժվել է նշանակված հաջորդ հանդիպման վայրը: Շարասյունը արագացրել է ընթացքը և նշանակված վայր է հասել առանց արտառոց դեպքերի: Թոները նշել է, որ այդ պահին պետքարտուղարը ավտոմեքենայում չի եղել: