Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Աբու-Գոշ գյուղում կհայտնվի Ահմադ Կադիրովի անունով փողոց:
Գրոզնիում համոզված են, որ Աբու-Գոշի բնակիչները չեչենների հետնորդներն են, ինչի համար էլ պետք է կապ ստեղծել երկու բնակավայրերի միջև:
IzRus-ը հայտնում է, որ, իսկապես, այդ գյուղի բնակիչները կովկասյան ծագում ունեն: XVI դարում Աբու-Գոշ ընտանիքն արյան վրեժի զոհ չդառնալու համար Կովկասից տեղափոխվել ու հաստատվել է Երուսաղեմի մոտ գտնվող բնակավայրում:
Գյուղխորհրդի ղեկավարը նշել է, որ Աբու–Գոշ գյուղում կբացվի դպրոց և մշակույթի կենտրոն, որտեղ երեխաները կկարողանան սովորել և տեղեկություն իմանալ իրենց արմատների մասին:
Բացի այս, նախագահ Կադիրովը խոստացել է Աբու-Գոշի բնակիչներին ապահովել տնով, եթե նրանք տեղափոխվեն Չեչնիա:








































