Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայում Իրանի դեսպանատունը հանդես է եկել միջուկային ոլորտում Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության վերաբերյալ մեղադրանքի կտրուկ հերքմամբ։
Դրա պատճառն այն է, որ կիրակի օրը Սեուլում գտնվող Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր անանուն դիվանագիտական աղբյուրին, տեղեկատվություն էր տարածել, որ Իրանը միջուկային ոլորտում համագործակցում է Փխենյանի հետ։
Դրանում նշված էր, որ Հյուսիսային Կորեայի հարյուրավոր ատոմագետ գիտնականներ ու հրթիռաշինության փորձագետներ ավելի քան 10 իրանական օբյեկտներում համագործակցում են իրենց իրանցի գործընկերների հետ։









































