News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է այսօր կայացող՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի վրացական այցին.
«Էշթոնի վրացական այցը նոր փուլ է բացում Վրաստանի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում։ Այդ այցը, մի կողմից, կնշանակի մեր հարաբերությունների ամփոփում, իսկ մյուս կողմից այն նոր փուլ կհանդիսանա դրանցում»։
Հիշեցնենք, որ Էշթոնն Ադրբեջանից Վրաստան է ժամանելու օրվա երկրորդ կեսին և Վրաստանում մնալու է մի քանի ժամ։ Վրաստանում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի հետ։ Ապա Էշթոնը Վրաստանից ժամանելու է Հայաստան։









































