Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի 89-ամյա անդամին պատկերող տեսագրությունը, որտեղ նա իր գործընկերներից մեկին կոպիտ նշան է ցույց տալիս այն բանից հետո, երբ վերջինս անդրադառնում է նրա տարիքին, դարձել է անհավանական չափերի ժողովրդականություն վայելող օնլայն հիթ:
Ինչպես հաղորդում է Sky News-ը, հազարավոր մարդիկ են արդեն տեսել, թե ինչպես է պահպանողական բարոնուհի Թրամփինգթոնը ձեռքի այդ վիրավորական շարժումը ցույց տալիս նախկին պաշտպանության քարտուղար, 78-ամյա լորդ Քինգին Մեծ Բրիտանիայի կառավարության երկրորդ պալատում:
Բարոնուհին, սակայն, հերքել է այս լուրերը` ասելով, որ ինքը նման ժեստ անելու մտադրություն չի ունեցել:








































