Սիրիական բանակի դասալիքները չորեքշաբթի գիշերը հարձակվել են Դամասկոսի մոտ գտնվող Սիրիայի ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության շենքերի համալիրների վրա:
Ինչպես տեղեկացնում է Rauters գործակալությունը՝ հղում անելով տեղի անանուն ըննդիմության աղբյուրներին, կռիվը դեռ շարունակվում է: Սիրիայի այսպես կոչված «Ազատ բանակի» զինյալները, որոնք զինված պայքար են տանում կառավարակիան ուժերի դեմ, կրակ են բացել ականանետներից և ատրճանակներից: Կռվին մասնակցում են նաև ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ արդեն ութ ամիս Սիրիայում շարունակվում են հակակառավարական ցույցեր: Սիրիայի ընդդիմությունը և մի շարք Արևմտյան երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:







































