Ռիչարդ Կիրակոսյանի «Տարածաշրջանի Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Այս շաբաթվա հաղորդման ընթացքում կկենտրոնանանք Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական զարգացումների վրա հատկապես այն պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է նախընտրական քարոզարշավի, քանի որ գալիք խորհրդարանական ընտրությունները ընդամենը մյուս տարի են: Այս շաբաթվա հաղորդման շրջանակներում մենք հստակորեն կուսումնասիրենք, թե ով է հաղթում և ով` պարտվում քաղաքական վերջին վերադասավորումներում, քանի որ քաղաքական կուսակցությունները և քաղաքական դեմքերը բավականին ակտիվ են խորհրդարանական ընտրությունների պատրաստություններում քաղաքական դիրք և կշիռ ստանալու համար:
Ամենահետաքրքրականը միայն ավելի խորացող և սաստկացող հակամարտությունն է Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև, որը երկրորդ կուսակցությունն է իշխող կոալիցիայում: Այս հարցը ավելի խորը շրջանակներում դիտարկելու դեպքում կտեսնենք, որ կոալիցիան այսօր առավելագույնս թուլացնում է ամուսնությունը` հիմնված քաղաքական հարմարավետության վրա:
Հայաստանում ամենամեծ քաղաքական կուսակցությանը` Հանրապետական կուսակցությանը, միացել է համար երկրորդ կուսակցությունը, կոալիցիայի կրտսեր անդամը` «Բարգավաճ Հայաստանը», որն այսօր հիմնականում դիտվում է որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված մի կառույց և քաղաքական միջոց` ղեկավարվող մի գործարարի կողմից, ով այժմ քաղաքականության մեջ է` հետևելով Բեռլուսկոնիի քաղաքական բիզնեսի մոդելին: Խոսքը պարոն Ծառուկյանի մասին է:
Իշխող կոալիցիայի երրորդ անդամը Արթուր Բաղդասարյանի «Օրինաց Երկիր» կուսակցությունն է: Բաղդասարյանը` խորհրդարանի նախկին նախագահը, հիմա Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահն է. նախկինում ինչ-որ չափով ընդդիմադիր թեկնածուն այսօր ամուր կերպով տեղավորվել է կառավարության ներսում և Հանրապետական կուսակցության շրջանակներում: Սա նշանակում է, որ գալիք ընտրություններում Հայաստանը կկանգնի լուրջ փոփոխության առջև: Հակամարտություն և մարտահրավեր կա Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև: Ակնհայտ է, որ այս հակամարտությունը կամ ճակատամարտը կվերաձևավորի և կվերակառուցի Հայաստանի քաղաքական դաշտը:
Հետաքրքիրն այն է, որ ի լրումն կոալիցիայի երեք անդամների միջև մեծացող բաժանմանը Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը` ներկայում միակ ընդդիմադիր կուսակցությունը, որը ներկայացված է խորհրդարանում, Դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի հետ կփորձեն առաջադրվել նոր խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար:
Բայց երկու կարևոր ու շատ հետաքրքիր գործոն կա: Առաջինն այն է, որ նոր կառավարությունը կներակայացնի նոր քաղաքական իրականություն: Սա առաջին անգամը կլինի 2008 թվականի մարտիմեկյան հետընտրական ճգնաժամից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի: Մենք նաև տեսնում ենք, որ կա, այսպես կոչված, օլիգարխների կամ գործարարների` խորհրդարան վերադարձը արգելող միտում: Այս նշանավոր գործարարները, ովքեր ոչ արժանի կերպով ղեկավարել են Հայաստանի տնտեսությունը` հիմնական կարևորություն ունեցող ապրանքների ներկրման և արտահանման վրա ճնշող ղեկավարում ունենալով, այլևս չեն լինի հաջորդ խորհրդարանում: Այդ մարդկանցից է, օրինակ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, և, անկեղծ ասած, այդ մարդիկ հիմնականում հայտնի են իրենց կեղծանուններով: Նրանք մարդիկ են, ովքեր ներկայացնում են քաղաքական հետաքրքրություն, բայց միևնույն ժամանակ ունեն երկակի` որոշ դեպքերում քրեական կապեր, կամ զբաղվում են խարդախ քաղաքական գործունեությամբ:
Մենք նաև տեսնում ենք երկրորդ զարգացումը: Դա այն է, որ մյուս տարի խորհրդարանի վերընտրությունը նման չի լինի նախկինում տեղի ունեցած ընտրություններից ոչ մեկին: Այլ կեպ ասած` ակնկալիքները շատ մեծ են և շատ ավելի մեծ ուշադրություն է հատկացված գալիք խորհրդարանական ընտրությունների ղեկավարման ուսումնասիրությանը: Չափանիշները և ակնկալիքները շատ բարձր են և դրված են հենց նախագահի կողմից: Ի լրումն այս ամենի, Հայաստանի նախագահը նաև խոստանում է շատ ավելի ազնիվ ու խիստ մեթոդներ կիրառել օլիգարխների դեմ, ինչպես նաև ստվերային տնտեսության կամ Հայաստանում կաշառակերության դեմ:
Սա նաև նշանակում է, որ այն քաղաքական և տնտեսական ճակատամարտը, որը կառավարությունը հիմա խոստանում է, հետագայում ավելի է մեծացնելու ճնշումը Հայաստանի կառավարության վրա, որպեսզի այն երաշխավորի, որ հաջորդ ընտրությունները շատ ավելի լավ են ընթանալու: Այլ կերպ ասած` իրական մարտահրավերը Հայաստանի առաջին արդար և ազատ ընտրությունն էր, որն այդպես էլ մնաց առաջինը, և դրանից հետո ընտրությունները նշանավորվել են ընտրական անկանոնությամբ և խախտումներով: Այսպիսով, սա նշանակում է, որ եթե կառավարությունը պատրաստ է երաշխավորել բարելավված ընտրություններ, որոնք կսահմանվեն էական առաջընթացով, ապա պետք է անի այն ամենը, ինչ կարող է` վստահ լինելու համար, որ ընտրաձայնը ազատ է և արդար բոլոր շրջաններում և բոլոր ընտրական տարածքներում:
Բայց եկեք ավելի մոտիկից ուսումնասիրենք: Ի՞նչ է այս նոր ընտրությունը նշանակում Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացու համար: Հետաքրքիրը Մարտի 1-ից հետո նորից ընտրություններ ունենալն է, որի պատճառով հայերը կկանգնեն խաչմերուկի առջև. արդյոք Հայաստանի կառավարությունը կարո՞ղ է պահել իր խոստումները, թե՞ ոչ: Շատ դեպքերում սա երևի թե Հայաստանի կառավարության համար վերջին հնարավորությունն է` բարելավելու ընտրությունների ցիկլը: Հատկապես, որ շատ տարիներ հետո քաղաքականության մեջ Հայաստանում կարևորվել է անձնայինը, այլ ոչ թե նպատակահարմարությունը: Մենք նաև տեսնում ենք, որ կառավարությունները Հայաստանում չեն ընտրվել ազգային ընտրման պրոցեսի հիման վրա:
Սա նշանակում է, որ հայ բնակչությունը այլևս չպետք է դա որպես անառարկելի ճշմարտություն ընդունի: Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին ավելի շատ բան ունի ստանալու գալիք ընտրություններից: Միևնույն ժամանակ, Հայաստանի սովորական քաղաքացու համար նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտեցող ճակատամարտը նշանակում է, որ Հայաստանի` որպես պետության, ապագան վտանգի տակ է: Եվ գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքը կազդանշի և կորոշի, թե ինչ բնույթի և ինչ տեսակի Հայաստան է պահված սովորական հայ բնակչության համար: Հակառակ այս ամենին, համենայնդեպս, մենք տեսնում ենք հարստության և եկամտի մեծացող կորուստ, մենք տեսնում ենք սոցիալ-տնտեսական անընդհատ ավելացող անկայունություն և ճնշում, որը ոչ մի կուսակցություն մինչ օրս չի կարողացել լուծել, և որի համար ոչ մի քաղաքական անձ ի վիճակի չի եղել առաջարկել էական այլընտրանք: Սա նշանակում է, որ դեռ վտանգ կա, որ կարող ենք Հայաստանի Հանրապետությունում իրական և երկարատև ժողովրդավարության ևս մեկ հնարավորություն կորցնել:
Երկրորդ հարցը, որը կարևոր է սովորական հայի համար, այն է, թե ինչ է լինելու, այսպես կոչված, օլիգարխների ուժի հետ: Շատ երկար ժամանակ օլիգարխները ղեկավարել են Հայաստանի տնտեսության մեծ մասը: Սա իրականում մեկն է այն երկու կարևոր գործոններից, որոնք սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը: Առաջինը օլիգարխների` մրցակցության համար խոչընդոտ հանդիսանալու հնարավորություն ունենալն է` իրականում ձեռք բերելով զգալի չափով հարստություն և ուժ, այն պատճառով, որ նրանք Հայաստանում իշխում են հիմնական ապրանքների արտադրության վրա: Երկրորդ` դրա հետ կապված սպառնալիքը, հայկական տնտեսության կարևոր նշանակություն ունեցող սեկտորների գրավումն է Ռուսաստանի կողմից:
Այս երկու գործոնները միացել են` սարսափելի սպառնալիք հանդիսանալով և նվազեցնելով պետական ինքնիշխանությունը և հարցականի տակ դնելով Հայաստանի Հանրապետության անկախությունը: Սա նշանակում է, որ հաջորդ ընտրությունները Հայաստանի տնտեսությունը և քաղաքական համակարգը հետ վերցնելու համար մղվող մեծ պայքարի մի մասն են կազմում: Վերջին երկուսն էլ ղեկավարվում էին և ամբողջովին, այսպես կոչված, օլիգարխների ազդեցություն տակ են եղել: Որպեսզի Հայաստանը առաջ շարժվի, հիմա հարկավոր է, որ հայ օլիգարխները դառնան «վտանգված տեսակներ»: Այլ կերպ ասած` մենք պետք է պահանջենք ավելի շատ պատասխանատվություն, այո, բայց և ավելի քիչ համբերություն` ընդունելու, այսպես կոչված, օլիգարխների հանցավորությունը և վայրենի պահվածքը:
Սա նշանակում է, որ ուժի սանձարձակությունը, որը սահմանում էր Քոչարյանի կառավարությունը և Հայաստանի կառավարության մեծ մասը` օլիգարխների ուժի հետ մեկտեղ, այլևս ընդունելի չպետք է լինի սովորական հայ ընտրողի համար: Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարության համար, վարչապետի և նախագահի համար իրական մարտահրավերը իրենց խոստումները կատարելն է և համապատասխանելը այն ակնկալիքներին, որոնք հենց իրենք են սահմանել: Սա քաղաքական կամքի ստուգում է: Հույս և լավատեսություն կա, բայց իրական խնդիրն այստեղ այն է, որ շատ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումները հիմնականում շատ ուշացած են եղել, և դրանցից օգուտ է քաղել բնակչության շատ փոքր մասը միայն:
Հիմա հարկավոր է, որ քաղաքական կամքը վերածվի հստակ և գերազանց գործողությունների: Նախագահն ու վարչապետը պետք է իրենց խոստումները վերածեն կարևոր քաղաքական քայլերի և գործողությունների: Մենք նաև տեսնում ենք անհանդուրժողականության մի նոր մթնոլորտ, այլևս օրենքի հարկադրման ոլորտում կաշառակերությունը չընդունելու անհանդուրժողականություն, ոստիկանական ոլորտում, հայկական բանակում և զինված ուժերում վայրենի պահվածքի նկատմամբ անհանդուրժողականություն: Հիմա հարկավոր է ավելի քիչ հանդուրժողականություն ուժի սանձարձակության նկատմամբ և ավելի շատ համապատասխան ջանքեր` ստիպելու հայկական կառավարությանը կատարել իրենց խոստումները և ակնկալիքները:
Այս ճանապարհով ընտրությունը ներկայանում է բեկումնային, թե ապագայի Հայաստանը ինչ է դառնալու: Այստեղ կարևոր դեր կունենա խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր Հանրապետական կուսակցության քարոզարշավի նախագահն է: Հանրապետական կուսակցությունը իր հերթին պետք է վերասահմանի ինքն իրեն, ընդունի բարեփոխումը և կոտրի իր մասին եղած կարծրատիպը` որպես գործարար լոբբիի կամ գործարար խմբի: Միևնույն ժամանակ մյուս քաղաքական կուսակցությունները ևս խնդիր ունեն, սկսած «Ժառանգություն» կուսակցությունից մինչև Դաշնակցություն և նաև մյուսներ, թե ինչպես կկարողանան ավելի շատ ներգրավել հասարակ քաղաքացիներին և ընդարձակել Հայաստանում քաղաքական ներկայացվածության մասշտաբները: Եվ վերջապես` հայկական բնակչությունը անհույս կերպով սպասում է, որ այս խոստումները իրականացվեն, բայց հիմնական խնդիրը հենց հայկական կառավարության առջև է դրված, և այս խնդիրը արդեն երկար ժամանակ է, ինչ չի լուծվում, և ճնշումն ու ակնկալիքները շարունակում են մեծանալ:
Կհանդիպենք մյուս շաբաթ: Ձեր եթերում «Տարածաշրջանն» էր Ռիչարդ Գիրագոսյանի հետ:








































