Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Շիրակի և Լոռու մարզերում փորձ է արվում ներդնել կամավոր հրշեջ-փրկարարական համակարգ

ՀՀ ԱԻ նախարարությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերին։

Ա. Երիցյանը հույս է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը շարունակական կլինի։

Դեսպան Ռենոն նշել է, որ այս ամառ ԱԻ նախարարի այցը Ֆրանսիա ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրական համագործակցողներից է։

«Դատելով մեր նախորդ հանդիպումներից` կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը ոչ միայն շարունակական պիտի լինի, այլ նաև պիտի ընդարձակվի` ներառելով նոր ոլորտներ և ուղղություններ», – ասել է դեսպանը։

Նախարարը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները` տարածաշրջանում առաջինը Հայաստանն է ստեղծել Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, մշակել ԱՌՆ ազգային ռազմավարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որի ստեղծման և կայացման գործում կա նաև ֆրանսիացի գործընկերների նեդրումը։

Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության կարևոր ուղղություններից է կամավոր հրշեջ-փրկարարների համակարգի ստեղծումը Հայաստանում։

«Տեսնելով Ֆրանսիայում հասարակական հիմունքներով աշխատող հրշեջ-փրկարարների փորձը` այսօր փորձում ենք նման համակարգ ներդնել Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում։ Կարծում եմ, կամավոր հրշեջ-փրկարարական համակարգի ֆրանսիական տարբերակը լավագույններից է, և մենք շատ բան ունենք սովորելու այդ ուղղությամբ», – նշել է նախարարը։

ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան դրա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում