Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարող նոր դեղամիջոց են ստեղծել, որը, ի տարբերություն նախորդների, փոփոխում է քաղցկեղը մեծացնող սպիտակուցի կառուցվածքը:
Մինչ այս ստեղծված դեղերը ևս ուղղված էին RAF կոչվող այդ սպիտակուցի դեմ և պարզապես արգելափակում էին նրա գործունեությունը:
Փոխելով սպիտակուցի ողջ կառուցվածքը` նոր դեղամիջոցը չեզոքացնում է այն՝ առանց անցանկալի կողմնակի ազդեցությունների:
Հետազոտողները հույս ունեն, որ այս դեղամիջոցն արդյունավետ կլինի քաղցկեղի ամենավտանգավոր և մահացու տեսակների դեմ պայքարում: